Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին հայտնում է «Բելտան»։ Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում։ «Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Ասեք, թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար, մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչ այժմ, և այդպես էլ կլինի։ Վստահ եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի մեզ համար, որովհետև միշտ այդպես է եղել», ասել է Լուկաշենկոն։ |
Բաժանորդագրվել լրահոսին