ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահ»-ի հետախուզության գլխավոր շտաբին և կապի կենտրոնին
18:30, 03.10.2024 | mamul.am
3133 | 0

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի հետախուզության ` Բեյրութում գտնվող գլխավոր շտաբին և կապի կենտրոնին:

«Որոշ ժամանակ առաջ իսրայելական ինքնաթիռները, հիմնվելով ռազմական հետախուզության տվյալների վրա, հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետախուզության կենտրոնակայանի թիրախներին։ Հարձակման թիրախը եղել են այս ստորաբաժանման գրոհայինները, հետախուզության միջոցները, հրամանատարական կետերը և այլ ենթակառուցվածքներ»,- ասվում է զեկույցում։
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված հետախուզական շտաբը «Հեզբոլլահ»-ի հիմնական տարրն է, որը պատասխանատու է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի մասին տեղեկություններ հավաքելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին