ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Իսրայելը հարձակվել է ռուսական ավիաբազայի վրա
20:24, 03.10.2024 | mamul.am
28476 | 0

Իսրայելը, ենթադրաբար, հարձակվել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի վրա՝ «Հեզբոլլահ»-ի համար նախատեսված զենքերը ոչնչացնելու նպատակով, հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։

Հաղորդագրության համաձայն, հինգշաբթի՝ հոկտեմբերի 3-ի գիշերը, մի շարք ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում ռուսական միակ ավիաբազայի մոտ։ Ենթադրաբար, Իսրայելն այդպիսով ոչնչացրել է զենքի խմբաքանակ, որը պատրաստվում էր Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ի զինյալներին ռուսական բազայի միջոցով։

Մոտակա Ջեբլա քաղաքից արված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տվել հզոր պայթյուններ, որոնք գալիս են Հմեյմիմ բազայից, որը գտնվում է քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Մի շարք պայթյուններից հետո «Հեզբոլլահ»-ի անդամներն ու սիրիացի լրագրողները հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ռուսական բազայի վրա։

Իսրայելը երկար տարիներ ավիահարվածներ է հասցնում՝ Սիրիայի տարածքին «Հեզբոլլահին» զենքի մատակարարումը խափանելու համար: Սակայն մինչ այսօր ռուսական ռազմակայանը չի եղել այդ հարձակումների թիրախը, նշում է աղբյուրը։

«Իսրայելական հարձակումն ուղղված է եղել ռուսական Հմեյմիմ բազայի տարածքում գտնվող պահեստի վրա։ Իսրայելը ռմբակոծել է բազան իրանական «Qeshm Fars Air» ավիաընկերության օդանավը ժամանելուց մեկ ժամ անց»,- գրել է սիրիական ընդդիմադիր Սիրիա հեռուստաընկերության լրագրող Աբդուլլահ ալ-Մուսան:

Թուրք լրագրողներից մեկը Bild-ին հայտնել է, որ, ըստ իր աղբյուրների, իրանական ինքնաթիռը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 10-ին, վայրէջք է կատարել ռուսական բազայում, իսկ ժամը 17-ին կրկին օդ է բարձրացել։

Այլ աղբյուրների համաձայն՝ իրանական զենքերը ոչնչացվել են ռուսական բազայից 700 մետր հեռավորության վրա, որտեղ այն պահվել է իրանական ինքնաթիռով առաքվելուց հետո։ Ըստ այդ տեղեկությունների՝ Ռուսաստանը փորձում էր խոցել իսրայելական հրթիռները։

Կիսվի՛ր այս նյութով՝
Կարդալ
11:00, 03.11.2024
1473 | 0
դեպի վեր