ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել
21:54, 03.10.2024 | mamul.am
6989 | 0

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անծանոթ տղամարդն ավտոմեքենայով մոտեցել է դպրոցներին և երեխաներին փորձել է իր ավտոմեքենան նստեցնել: Կատարվածը երեխաների և ծնողների շրջանում խուճապ էր առաջացրել: Իրավապահները հայտնեցին, որ տղամարդը կալանավորվել է, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների տնօրենները հրավիրվել են ոստիկանություն:

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչը քիչ առաջ զանգահարել է «Հրապարակի» խմբագրություն և պատմել, որ նման բան կիրանցեցի երեխաների հետ էլ է պատահել: Կիրանցում չկա մանկապարտեզ և կիրանցեցիները հերթափոխով երեխաներին հարևան Ծաղկավան և Սարիգյուղ համայնքների մանկապարտեզն են տանում, իսկ երեկոյան վերադարձնում Կիրանց:

Մեզ զանգահարած կիրանցեցին պատմեց, որ օրեր առաջ անծանոթ տղամարդը մոտեցել է Ծաղկավան գյուղի մանկապարտեզին, ներկայացել Կիրանցի բնակիչ և դաստիարակին ասել, որ երեխաներին տա, որ իր հետ տանի Կիրանց: Դաստիարակն անմիջապես զանգահարել է ծնողներին, ծնողներն ասել են, որ ոչ մեկին չեն ուղարկել և այդ տղամարդուն չեն ճանաչում: Զրուցակցի խոսքով՝ երեխաներից մեկը Կիրանցի գյուղապետի թոռն է եղել, մյուս երեխաներն այն ընտանիքից են, որին պետությունը 200 հազար դոլար է առաջարկել՝ որպես Ադրբեջանին անցած տարածքների փոխհատուցում, սակայն ընտանիքը մերժել է վերցնել գումարը: Ահազանգողն ասել է, որ նշված տղամարդուն, ով փորձել է առևանգել երեխաներին, արդեն ձերբակալել են:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր