Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 13 բնակարանի ննջասենյակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ |