Շուրջ 60 ամերիկացի օրենսդիր հինգշաբթի հորդորել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա աջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը և հաջորդ ամիս մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատ արձակի քաղբանտարկյալներին: Նշենք, որ քոնգրեսականների թվում են 10 սենատոր և Քոնգրեսի 48 ներկայացուցիչ: Նրանք Բլինքենին կոչ են արել ստիպել Ադրբեջանին շոշափելի գործողություններ ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ ուղղված սադրիչ հայտարարությունները, որոնք Արցախի բռնազվթումից հետո վտանգում են խաթարել խաղաղ բանակցությունները։ |