ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տասնյակ քոնգրեսականներ Բլինքենին կոչ են անում ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա
22:42, 03.10.2024 | mamul.am
3011 | 0

Շուրջ 60 ամերիկացի օրենսդիր հինգշաբթի հորդորել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա աջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը և հաջորդ ամիս մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատ արձակի քաղբանտարկյալներին:

Նշենք, որ քոնգրեսականների թվում են 10 սենատոր և Քոնգրեսի 48 ներկայացուցիչ:

Նրանք Բլինքենին կոչ են արել ստիպել Ադրբեջանին շոշափելի գործողություններ ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ ուղղված սադրիչ հայտարարությունները, որոնք Արցախի բռնազվթումից հետո վտանգում են խաթարել խաղաղ բանակցությունները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր