ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ռուսական զորքերն ամբողջությամբ գրավեցին ռազմավարական քաղաք Վուհլեդարը
22:54, 03.10.2024 | mamul.am
10342 | 0

Ռուսական կողմը հայտարարել է, որ ամբողջական վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վուհլեդար ռազմավարական քաղաքի նկատմամբ:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ բնակավայրն «ազատագրվել է «Արևելք» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում»:

Քաղաքի վարչակազմի շենքի վրա արդեն տեղադրվել է ռուսական դրոշը։

Վուհլեդարը (ռուսերեն տարբերակով` Ուգլեդար) բնակավայր է, որը գտնվում է Դոնեցկից ուղիղ գծով մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը 2022 թվականի տվյալներով կազմում էր մոտ 15 հազար մարդ։ 2014 թվականից ուկրաինական զորքերը այնտեղ ամրություններ էին կառուցում։ Քաղաքի համար պայքարը շարունակվում է 2022 թվականի վերջից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր