ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Բացահայտ կասեմ` որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան
00:12, 04.10.2024 | mamul.am
6025 | 3

Որ ասեմ` գոհ եմ Բագրատ Սրբազանի երեկվա ուղերձից, սուտ ասած կլինեմ, «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Նրա ելույթում զգացվում էր հուզականություն և սթափության պակաս: Երևի էդ հանդիպմանն ինչ-որ բաներ նախորդել էին, ինքը շատ հուզված էր, ես էլ լինեի այդ հուզականության մեջ, սթափ խոսք ասել չէի կարող»,- ասաց նա:

«Ես ակնարկել եմ այս վերջին ամիսներին, հիմա էլ բացահայտ կասեմ` Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերներն են ու ուրվականները: Դրանցից Սրբազանը չի կարող ազատվել: Այդ ուրվականների հեղինակները պետք է իրենք հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունն է դա պահանջում: Եվ եթե իրենք դա չեն անում, ապա իրենք հայրենիքի մասին չեն մտածում, այլ միայն ըննդդիմության իշխանությունը պահպանելու մասին: Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Եվ երկրորդ նախագահը և իր որդին պետք է իրոք, փաստացի հեռանան, երրորդ նախագահը պետք է բաց թողնի այդ «Հանրապետական» կուսակցությանը, ինչպես պատահական մտավ, այնպես էլ պատահական պիտի դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ: Սա պետք է անել, եթե մինչև հիմա չեն անում, ուրեմն չեն ուզում, որ լինի: Չպիտի Բագրատ Սրբազանը գնա, ասի` հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան: Իրենք պետք է հասկանան ու թողնեն գնան: Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունն իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պիտի հայրենիքի փրկության համար ասեն` լավ, թող ես կորչեմ, բայց հայրենիքը փրկվի: Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ Սրբազանը դրա ընկալումը չունի... Կամ ունի, ի՞նչ իմանամ»,- ասաց Միքայել Սրբազանը:
Նա խոստովանեց, որ վերջին անգամ Բագրատ Սրբազանի հետ խոսել է 1 ամիս առաջ:

«Կարող ա և ես եմ սխալ, ինչ իմանամ, բայց ես իմ համոզումն արտահայտեցի»,- եզրափակեց Աջապահյանը:

«Բացահայտ կասեմ` որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր