ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մոմ եմ վառելու Հ1-ի համար»․ Տիգրան Խզմալյան
10:06, 04.10.2024 | mamul.am
2633 | 4

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկնում եմ Հռոմ և առաջինն, ինչ կանեմ վաղը՝ գնալու եմ Սբ.Պետրոսի տաճար, մոմ կդնեմ Հ1-ի, Հանրային հեռուստատեսության համար։ Մի տեսակ տագնապ ու մեղք եմ զգում նրանց նկատմամբ։ Դատեք ինքներդ՝ մի ամիս առաջ ինձ հրավիրեցին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի։ Զարմացա՝ համարյա մեկ տարի նման պատվի չէի արժանացել։ Բայց իզուր էի զարմանում՝ քիչ անց էլի զանգեցին՝ ասացին, որ հաղորդավարը անսպասելիորեն հիվանդացավ, հաղորդումն էլ չեղարկվում է։ Առողջություն մաղթեցի հիվանդին, և բարեբախտաբար մաղթանքս տեղ հասավ՝ հաջորդ իսկ օրը հաղորդավարն արդեն տաղավարում էր, այլ հյուրի հետ էր խոսում։ Ինչո՞ւ սա հիշեցի։ Բանն այն է, որ այսօր կրկին Հ1-ից զանգ ստացա՝ հրավիրում էին երեկոյան հարցազրույցի։ Ես էլ օդանավակայան էի գնում գիշերը, բայց անհարմար զգացի մերժել՝ համաձայնվեցի։ Երևանյան խցանումներով պայմանավորված ժամին հասա Հանրայինի դարպասի մոտ, մեկ էլ նորից զանգ եկավ։ Նույն օրիորդը հայտնեց, որ հաղորդումը կրկին չեղարկվում է, քանի որ տաղավարում քիչ առաջ վթար է պատահել՝ պատից ինչ-որ վահանակ ընկավ։ Հարցրեցի՝ հո որևէ մեկին որևէ վնաս չի՞ պատճառել։ Բարեբախտաբար՝ ամեն ինչ լավ պրծավ։ Վերադարձա տուն, բայց հոգուս մեջ կասկած ու տագնապ մտավ՝ տեսնես, ինչո՞ւ է ամեն անգամ իմ գալուց Հ1-ում մի խնդիր առաջանում։ Այ, օրինակ, նախորդ օրն այդ հաղորդման հյուրն էր մի սրբազան՝ ո՛չ մի բան չընկավ, ո՜չ ոք չհիվանդացավ։ Երևի ինձ հետ է մի բան սխալ։ Այնպես որ Հռումում վաղը հատուկ գնալու եմ հենց Սբ.Պետրոսի տաճար՝ մոմ կվառեմ, Հ1 համար կաղոթեմ, մեղքերիս թողություն կխնդրեմ: Դուք էլ առողջ եղեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր