ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցնելու մասին իր որոշումը՝ բավարարելով ՀՀ ԱՆ միջնորդությունը։ Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Վազգեն Մանուկյանի գործով, իբրև, դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Հիշեցնենք նաև, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում է գտնվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։
|
Բաժանորդագրվել լրահոսին