Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին Սինգապուրի նախկին տրանսպորտի նախարար Սուբրամանիամա Իսվարանային դատարանը դատապարտեց մեկ տարի կալանքի այն բանի համար, որ նա մասնավոր ընկերություններից ընդունել է նվերներ։ Նվերների շարքում եղել են հեծանիվ, խմիչք, ավտոերթի տոմսեր, ինչպես նաև մասնավոր ինքնաթիռով թռիչք։ Այսքան նվերը բավարար է եղել պաշտոնանկության, դատավարության ու մեկ տարով նախարարին բանտ ուղարկելու համար։ Դե հիմա համեմատեք հայկական իրականության հետ, ու հասկացեք, թե ինչու է Սինգապուրը Սինգապուր, իսկ Հայաստանը անկախությունից ի վեր վերածվել է անասնագոմի, որտեղից ով հասցնում մի բան փախցնում է...»։ |