Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանին հաջողություն եմ ցանկանում, և, որպեսզի ինքը հասնի այդ հաջողությանը, մի քանի նկատառում եմ հայտնում, ինչը մինչ այժմ չեմ ասել, որպեսզի դա չընկալվի որպես քննադատություն, կամ՝ չուզողություն։
Հարգելի Սրբազան, չնայած արդեն բավականին ուշ է, այնուամենայնիվ, հրապարակային կերպով հայտարարեք Ձեր թիմի կազմը՝ անուն առ անուն։ Ովքեր են որոշումներ կայացնում, կազմի որ անդամը կազմակերպչական որ ուղղության համար է պատասխանատուն։
Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջև պետք է լինեք բացարձակ թափանցիկ։
Ցանկացած իշխանափոխություն ենթադրում է նոր ընտրություն, նոր կառավարության կազմը։
Ներկայացրեք Ձեր կառավարության ստվերային կազմը, նախընտրական հնարավոր ցուցակը, և, վերջապես, Ձեր վարչապետի թեկնածուն։
Սա ընդունեք որպես ոչ թե քննադատություն, այլև որպես հաջողության հասնելու կարևոր նախապայման։
Սա անհրաժեշտ քայլերի վերջը չէ, այլ ընդամենը սկիզբը։ Մնացածը՝ հաջորդիվ, երբ այս քայլերն իրականացնեք։
Այս քայլերը պետք է ընդունել որպես մեթոդաբանություն և նոր մշակույթ, ինչը ոչ միայն Սրբազանին է վերաբերվում, այլ բոլորին, ովքեր քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում։
Մեր միակ հաջողված նախագիծը եղել է «Ղարաբաղ Կոմիտեն», որտեղ պարզ էր որոշում ընդունողների կազմը, ոլորտների պատասխանատուների անուններն ու աշխատանքի ուղղությունները, տեղական կառույցների կազմը»։