ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը»․ Ալիև
14:06, 04.10.2024 | mamul.am
11040 | 1

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ կրկին այցելել են օկուպացված Արցախ, մասնակցել են Ջրականում (Ջաբրայիլ) կառուցված բնակելի համալիրի բացմանը, նոր տներ տեղափոխված բնակիչներին նվիրել բնակարանների բանալիները։ Այս մասին հայտնում է APA-ն։
Ալիևը առիթը բաց չի թողել կրկին մեղադրել Հայաստանին՝ մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ ինտենսիվ զինվելու մեջ․ «Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Ո՞վ է նրանց զենք տալիս, Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչո՞ւ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Հայաստանը չպետք է մոռանա ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր