ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս դպրոցի խաղահրապարակում խաղալ»․ Կարեն Ղազարյան
15:30, 04.10.2024 | mamul.am
1294 | 0

«Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ»,- «Նյուզ»-ի հետ զույցում այս մասին ասել է Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը․ «Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում, դեպի Աճարկուտ տանող ճանապարհից անգամ լսվում էին նրանց ձայները։ Սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած կամրջի վրա էլ ինչ-որ աշխատանքներ էին իրականացնում, տեխնիկա էր աշխատում։ Հենց այս պատճառով երեխաներին զգուշացնում են հեռու մնալ պատից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտից։ Պաշտոնյաները խոստացել էին, որ նորակառույց դպրոցն անվտանգ է լինելու և խնդիրներ չեն առաջանալու, այդ պատճառով էլ առաջին մի քանի օրերի ընթացքում դպրոցի տնօրինությունը նման ցուցադրական ներկայացումներ էր կազմակերպում, երեխաներին տանում խաղահրապարակ, որպեսզի ցույց տան, իբր իսկապես անվտանգ է»,- ասել է Ղազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին