ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում»․ Ալիև
16:54, 04.10.2024 | mamul.am
1986 | 0

Այսօր օկուպացված արցախ լատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, որ 60 հայամետ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ «Զզվելի վերաբերմունք, որը չի կարող ազդել մեր կամքի վրա։ Այնուամենայնիվ, ի՞նչ է սա նշանակում: Որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։ Այս կոչը նայելուց հետո ենթադրեցի, որ թե՛ հեղինակը, թե՛ հասցեատերը նույնն են։ Որովհետև դա ուղղված է ԱՄՆ պետքարտուղարին։ Բայց ես ամենափոքր կասկած չունեմ, որ այնտեղ գրված է եղել՝ ԱՄՆ պետքարտուղարությունում։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեզ մեղադրեն»,-ասել է Ալիևը։
Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել 1992 թվականին, իսկ 2001-ին հանել դրանք։ «Պատժամիջոցները հանվեցին, քանի որ սկսվել էր նրանց կողմից Աֆղանստանի օկուպացիան և նրանք մեր կարիքն ունեին։ Քանի դեռ նրանք մնում էին Աֆղանստանում, այդ պատժամիջոցներն ամեն տարի հանվում էին Ամերիկայի նախագահի կողմից։ Աֆղանստանից հեռանալուց հետո պատժամիջոցները կրկին կիրառվեցին մեր դեմ։ Այս անշնորհակալությունը չափ ունի՞, թե՞ ոչ։ Դրանից հետո ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող ենք խոսել»,- ասել է Ալիևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր