ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էդմոն Մարուքյան, մարդ, ով Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի մաս է կազմել իշխանության և դավադիր ծրագրեր իրականացրել։ Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի։ Մի հատ կհասկանանք, դուք ինչ հատուկ հանձնարարության էիք անում և ում հրամանով։ Ուղղակի ծիծաղելի է, երբ «մարդ կուսակցությունը» խոսում է երկրի ներքաղաքական ապագայից։ Ուղղակի զավեշտալի է, որ դուք մեր հասարակությանը գնահատում եք որպես հիշողություն չունեցող հասարակություն, որ մոռացել է, թե դուք ով եք և ինչ եք արել։ Դու, Էդմոն «մարդ կուսակցություն», Նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին քաղաքական խորհուրդներ մի տուր և դրա հաշվին փորձիր վերադառնալ քաղաքական ասպարեզ։ Դու այստեղից դուրս ես շպրտվել, և քո ճանապարհով գալու է մաչ Նիկոլը։ Մարդիկ հիշում են, դուք ով եք՝ մեր ժողովրդին էշի տեղ դնողներ, Ձեզ հայելու մեջ նայեք, ձեզնից էլ լավ էշ։ |
Բաժանորդագրվել լրահոսին