90 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր, ՌԴ վաստակավոր արտիստուհի Մարինա Ոսկանյանցը, հայտնել է «Союзмультфильм»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը։
Ոսկանյանցը 32 տարի՝ 1959-1991 թվականներին, աշխատել է որպես մուլտիպլիկատոր, դրանից հետո շարունակել համագործակցել ստուդիայի հետ։ Նա մասնակցել է մի շարք հայտնի և սիրված մուլտֆիլմերի ստեղծմանը, այդ թվում՝ «Дюймовочка», «Трое из Простоквашино», «Приключения пингвиненка Лоло», «Три толстяка», «Бременские музыканты» և այլն։