ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ»․ Արամայիս Աղաբեկյան
22:36, 04.10.2024 | mamul.am
2729 | 0

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերը սպասարկելու համար»,- ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Մյուս եղբայր Ալիևն էլ կոնկրետ մատնանշել է, թե ում ի նկատի ունի ռուս բարձրաստիճան պաշտոնյան` ԱՄՆ-ին մեղադրելով բոլոր աններելի մեղքերի մեջ, հատուկ շեշտելով այդ գործում ԱՄՆ պետքարտուղարության դերն ու նշանակությունը։
Դատելով այս երկու հակահայկական կենտրոնների խոսույթից կարելի ենթադրել, որ մի նոր բան է մոգոնվում ՀՀ-ի դեմ։
Հայ ազգի շահերի հետ աղերս չունեցող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց լեգիտիմությունը ապահովող անբովանդակ ընդիմությունը նման իրավիճակում փորձում են լվանալ հանցակիցներից մեկի Ռուսաստանի ձեռքերը` դա անելով բավակին փնթի բայց հետևողական ձևով։
Իրենց իրապես ազգային համարող ուժերը պարտավոր են համախմբվել այս երկուսին հնարավորինս արագ չեզոքացնելու իրապես սուրբ գործը հաջողելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր