«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր ատյաններում. երբևէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել: ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը, դատական համակարգի հետ կապ չունենալով, 2023թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով (միանգամից) նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Եվ ահա, 2018 թվականի հեղափոխութունից հետո նա ՄԻՊ-ից կտրուկ «թռիչք» է կատարում դատական համակարգ ու 2023թ. մայիսի 15-ին նշանակվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Դատական համակարգում տպավորություն կա, որ Հայկ Խաչատրյանի կարիերայի այդ կտրուկ թռիչքը կապված է այն հանգամանքի հետ, թե քաղաքական իշխանությանը ինչ «ծառայություններ» է մատուցել նրա հայրը՝ ՍԴ փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը: Նա ՍԴ-ում իշխանափոխություն արած գործիչն է՝ որպես ավագ դատավոր: Հենց նրա ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի դատավորները ազատվեցին ՍԴ իրենց աշխատանքից, որպեսզի հեշտությամբ բոլոր խնդրահարույց հարցերը սահմանադրական ճանաչվեն»։ |
Բաժանորդագրվել լրահոսին