ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Որպես Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, եղբայրը, քույրը, «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է․ «Հրապարակ»
09:48, 05.10.2024 | mamul.am
5931 | 0

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանին։
- 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում Դուք շփվել էիք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, և դա ոչ միանշանակ ընդունվեց՝ հաշվի առնելով, որ նրանք Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Ի՞նչ կոնտակտ էր։

- Ընդհանրապես, ես բնավորությամբ մարդասեր եմ, միակ հայն եմ՝ 10 միլիոնի մեջ, որ բոլոր նախագահների ինաուգուրացիաներին հրավեր եմ ունեցել և մասնակցել եմ, ընդ որում, և Արցախի, և ՀՀ-ի։ Վահագն Խաչատրյանի հետ 90-ական թվականներից եմ ծանոթ․ երբ ԱԺ նախագահ էի, ինքը քաղաքապետ էր, մեր մարդկային հարաբերությունները պահպանվում են, զուտ մարդկային առումով՝ նա նախկին է դարձել, հետագայում՝ ես, մեր բարև-բարի լույսը եղել է։ Ալեն Սիմոնյանի հետ աշխատել ենք, հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ԱԺ-ում, և նրա հետ այս մեկ տարվա մեջ առաջին անգամ ենք շփվել այդ օրը, հեռախոսով էլ չենք խոսել։ Բաղունցի հետ նստած էի, հետո նա ասաց, թե մոտենում են քեզ, ես վեր կացա, ասացին` վիրահատություն ես տարել, ո՞նց է վիճակդ, ասացի՝ ոչինչ, կարգավորվում է։ Ես ոչ թե լրագրողների մոտ արդարացել եմ, թե իրենք հարցրել են իմ առողջական վիճակից, այլ լրագրողներ են ինձ մոտեցել, ես էլ ասել եմ՝ սա է։ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից ընկերներ ունեմ, բոլորն էլ եղել են Արցախում, աշխատել ենք։

- Նույն Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի համար, որ Արցախի ներկայացուցչությունը պետք է փակել, ասում է՝ լուծարեք ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը։ Դուք այս հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։

- Ես չեմ կիսում ՀՀ ԱԺ նախագահի տեսակետը։ Միջխորհրդարանական հանձնաժողովը միակողմանի չի լուծարվում, այն ստեղծվել է բոլոր գումարումների համար։

- Պարոն Թովմասյան, Արցախի իշխանության քաղաքականությունն Արցախի նկատմամբ Դուք դավաճանական համարո՞ւմ եք։

- Դատարանի որոշում կա՞, «դավաճան» բառն այնքան ենք իջեցրել, որ իրար ասում են դավաճան, ասում է՝ դավաճանը դու ես․․․

- Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը դավաճանություն չէ՞։

- «Արցախը Հայաստան է, և վերջ»․ դա ճի՞շտ էր։

- ՀՀ բոլոր իշխանություններից միակն այս իշխանությունն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ փաստաթղթով, Պրահայում, ՍԴ վերջին որոշմամբ, որտեղ ասում են, թե չեղարկվում է Անկախության հռչակագրին հղումը։ Հիմա դա դավաճանությո՞ւն է, թե՞ դավաճանություն չէ։

- Որպես Արթուր Թովմասյան՝ Արցախի քաղաքացի, դավաճանություն է, որպես Արցախի ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ՝ դատարանի վճիռ Դուք չունեք։ Որպես մտավորական, Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, հարազատ եղբայրը, քույրը և ծնողները, այո, բա ի՞նչ է՝ «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր