ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իրենց աթոռներից կառչած ստահակներին վռնդելու ենք»․ Սայաթ Շիրինյան
10:18, 05.10.2024 | mamul.am
1434 | 0

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի դեռ չես հասկացել, որ ընտրել ես օտարահպատակ, թուրք-ադրբեջանական շահերի կամակատար, թրքահպատակ, թրքահաճո քաղաքականություն իրականացնող իշխանություն, քանի դեռ քո մեջ չես գտել պայքարող, պատիվ, արժանապատվություն ունեցող ՀԱՅԻՆ, դու ստորացվելու ես, ծնկի ես գալու, քարշ ես տալու քո գոյությունը։
Իսկ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք հանուն մեր պետության, պետականության, հանուն մեր ինքնիշխան երկրի սահմանների անձեռնմխելիության, սահմանների անվտանգության, հանուն մեր երեխաների,սերունդների՝ սեփական պետությունում ապրելու իրավունքի։
Վստահ եմ, որ մեր պայքարը հաջող ավարտ է ունենալու՝ իրենց աթոռներից կառչած ստահակներին վռնդելու ենք, պատասխանատվության առաջ ենք կանգնեցնելու ու լծվելու ենք մեր երկրի շենացման դժվարին, պատասխանատու և պատվաբեր գործին։
Հ. Գ. Եվ որքան շուտ կայանա մեր համախմբումը, այնքան շուտ կազատվենք այս տականքներից»։

Աղբյուրը` Սայաթ Շիրինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին