ԱՄՆ-ն կդժվարանա պնդել, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ չի լինի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բայդենը նաև նշել է, որ Վաշինգթոնը «շատ բան է անում» տարածաշրջանում լայնածավալ հակամարտությունը կանխելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ |