ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները «պետք է պատրաստ լինի» իրադարձությունների նման զարգացմանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ նպատակահարմար չի համարում Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին հարվածելը։ |
Բաժանորդագրվել լրահոսին