«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ազատամարտիկ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ «Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք կարող որևէ հաջողություն ունենալ այս իշխանության պայմաններում։ Այս իշխանությունը մեր հաղթական ժողովրդին տարավ հանպատրաստից պատերազմի, որտեղ մենք պետք է կանխորոշված պարտություն կրեինք, ու նա Արցախը հանձներ թուրքին»,- հայտարարեց Բազեյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին