«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր «վաստակով» դարձել է մեր արժանապատիվ Հանրապետության գերեզմանափորը․ «Այս երկրում նա մի արժանի տեղ ունի ու այդ տեղը Նաիրի Հունանյանի խուցն է։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո քաղաքական ու իրավական գնահատական կտրվի այն ավերին, որ նա բերել է երկրի գլխին»,- ասաց Սուրենյանցը։ |