ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պատերազմից չորս տարի է անցել, բայց պատերազմը շատերի ներսից դուրս չի գալիս»․ Գեղամ Նազարյան
16:00, 05.10.2024 | mamul.am
881 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Պատերազմ օր 8
Երևանում հոկտեմբերի 4-ին համերգ էր, որն ուղեկցվեց հրավառությամբ։
Հրավառության ժամանակ մեր բակում լսում եմ պատուհաններից միմյանց հետ շենքից շենք շփվող հարևաններիս։ Նրանք, ովքեր տեսանելիություն ունեն դեպի Հանրապետության հրապարակ, մյուսներին ասում են` հանգստացեք, հանգստացեք, հրապարակում ընդամենը հրավառություն է։
Մտնում եմ ֆեյսբուք, օգտատերերից ոմանք սարսափել են պայթյուննների ձայներից, ասում են՝ էս վիճակում ինչու եք հրավառություն անում և մեզ սարսափեցնում։
Պատերազմից մոտ չորս տարի է անցել, բայց պատերազմը շատերի ներսից դուրս չի գալիս։ Եւ ինչպես դուրս գա, երբ թե կառավարողները, թե նրանց դեմ պայքարողներն անդադար պատերազմ-պատերազմ են ասում, անդադար։ Ոմանք նույնիսկ հակառակորդի հարձակման ուղղություններ են նշում, և այլն, և այլն։
1995-ից ամենօրյա ռեժիմով ադրբեջանական մամուլ եմ ընթերցել, բառ անգամ չկար պատերազմի մասին, բառ անգամ չկար, թե ինչ է ասել Տեր Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը։
Նրանք վերականգնվում էին։
Բա ասում եք հայերը խելացի են, տաղանդավոր։ Իսկապե՞ս։ Այսպե՞ս է տաղանդն արտահայտվում, երբ միասնաբար ժողովրդին անդադար վախեցնում եք ու մղում արտագաղթի։
Հ.Գ Վստահ եմ, շատերն էլի չեն հասկանա, թե ինչ եմ ասում, բայց ասելու եմ, անդադար կրկնելու եմ»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր