«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Մեր աշնանացանի դաշտերում քար էինք հավաքում։
Անիի Բագրավան և Խարկով գյուղերի դաշտերում գրեթե աշնանացան չարվեց այս տարի։ Նախորդ տարիների մի 20 տոկոսի չափով: Առհասարակ այս կողմերը կարելի է հանգիստ ասել, որ գյուղատնտեսությունը վերջին շունչն է փչում...»։