Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչպես՝ երբ սկսել են տևական ժամանակ կերակրել թափառող շանը, վերջինն իր հետ բերել է նաև երկրորդ, երրորդ շներին։ «Մի օր էլ զգացինք, որ շունիկ մաման հղի է։ Որոշ ժամանակ հետո տեսանք, որ փորը փոքրացել է, հասկացանք, որ ծննդաբերել է, բայց ձագուկներին այլ տեղ է պահել։ Մեկ էլ մի օր առավոտյան դուռը բացեցինք, տեսանք, որ շունիկ մաման 4 ձագին բերել, դրել է դռան դեմը, այսպես ասած՝ հանձնել մեզ։ Տեսեք՝ ինչ լավն են․․․ Կուզենանք՝ բարի մարդիկ գտնվեն, որ որդեգրեն էս համովիկներին, որովհետև մենք ուղղակի չենք հասցնի նայել բոլորին»,- ասել է նա։ |