Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը` որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակի` նախօրեին արված հայտարարությանը: «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, իրական քայլերով ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ»,- ընդգծել է նա: |