ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կարևորը` ջրերը զուլալվեն, իսկ նիկոլականությունն իսպառ ոչնչանա». Հրանտ Մելիք-Շահնազարյան
22:36, 05.10.2024 | mamul.am
1483 | 0

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Նայում եմ վերջին օրերի լրահոսը ու հերթական անգամ ինքս ինձ համար արձանագրում, թե քանի մաղի միջով պետք է անցնի մարդը, որպեսզի վերջապես հստակ երևա՝ մեջը փոքր Նիկոլ կա՞ նստած, թե ոչ։
2018-2019թթ. շատ էր խոսվում այն մասին, որ քայլողների հեղաշրջումը ջրի երես հանեց մեր հանրության մեջ եղած ողջ կեղտը։ Պարզվեց չէ։ Այն ժամանակ կեղտի մի մասն էր միայն ինքնարտահայտվել։ Հաջորդ նման մեծ ալիքը 2020թ. պատերազմից հետո բարձրացավ։ Հետո դավաճան իշխանություններին հեռացնելուն ուղղված տարբեր շարժումների ընթացքում։ Ու թվում էր արդեն, թե վերջ՝ ամեն ինչ պարզ է, ջրերը զուլալվել են, բայց, ցավոք, ո՛չ։

Դա դեռ այդպես չէ։ Հիմա էլ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է պատռում լատենտ նիկոլականների դիմակները։ Ու այս բացահայտումների գործընթացն սկսում է անվերջանալի թվալ։ Մարդ օրը մի քանի անգամ ուզում է բացականչել՝ և դո՞ւ, Բրութոս։
Ինչևէ, սա էլ է ճանապարհ, որ պետք է անցնենք։ Հաղթանակն ամենաազնիվներին ու նվիրյալներին է տրվելու։ Թող այն ուշանում է, բայց ոչինչ։ Կարևորը` ջրերը զուլալվեն, իսկ նիկոլականությունն իսպառ ոչնչանա։
Դե իսկ ճանապարհը հստակ է։ Ուզո՞ւմ ես առանց նիկոլ Հայաստան, վաղը ժամը 18։00-ին արի Հանրապետության հրապարակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր