ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դուք մի մտածեք, որ «Լափի» Դավոյանը մենակ աղավնի թռցնող ա, էնի կարա նաև Գրիգոր Մինասյան թռցնի». Էդգար Ղազարյան
23:30, 05.10.2024 | mamul.am
6016 | 1

«Գրիգոր Մինասյանի դավաճանությունները նոր չեն, նա դավաճանական բոլոր շերտերով անցել է` ընտանեկան, թիմային, նոր եկել, հասել է հայրենիքի դավաճանության շերտին: Դրա համար եկել, ընկել է «Ալփի» Դավոյանի ձեռը: Դուք մի մտածեք, որ նա մենակ աղավնի թռցնող ա, էնի կարա նաև Գրիգոր Մինասյան թռցնի: Նա իմ համակուրսեցին է եղել, ես վկայում եմ, որ նա Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր պայմաններին համաձայնում է, այդ թվում և` հիգիենիկ: Անգամ նրան կարող են համատեղության կարգով 3 նախարարության նախարար նշանակել: Ավելի լավ կադր բացառված է, որ լինի: Նա, ի դեպ, ՔՊ-ի վարչության կազմի ընտրությունները կազմակերպեց, մինչև հիմա չեն հասկանում` ով ընտրվեց»,- «Իմնեմնիմի» փոդքասթի հերթական թողարկման ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

««Ալփին», ի դեպ, A4 ֆորմատի վրա գրել էր` ես Նիկոլ եմ, ինքը Նիկոլն ա: Ի դեպ, լավ կլիներ, որ Արդարադատության նախարար նշանակելուց առաջ նրա անունը փոխեին: Մենք ասում ենք` «Ալփի, Ալփի», բայց ինքն անունը պիտի փոխի` «Լափի» Դավոյան դարձնի, ավելի կհամապատասխանի իր նոր պաշտոնին»»,- ծաղրեց Ղազարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր