ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնում կանչի
11:00, 06.10.2024 | mamul.am
3824 | 0

«Օրագիր նյուզ»-ը գրում է, որ ահազանգ է ստացել Վանաձորի 78-ամյա բնակչի՝ Ք․ Ռ-ի հարազատներից, ովքեր նշում են, որ կանչ գրանցելուց հետո շտապօգնությունը եկել է առանց բժշկի։ Ք․ Ռ-ի հարազատներից մեկը նշել է, որ հիվանդի մոտ այդ պահին ճնշման խնդիր է եղել։

«Հիվանդի մոտ սրտային անբավարարվածության խնդիր կար, ստենդներ ունի, մեծահասակ կին է՝ 78 տարեկան։ Այդ օրը վատացել է, ճնշումն է բարձրացել։ Զանգել են շտապօգնություն, շտապօգնությունը եկել է, վարորդն ու բուժքույրն են եղել։ Մտել են ներս, նկարագրել է իր վիճակը, բուժքույրն ասել է՝ ճիշտն ասած՝ ես բժիշկ չեմ։

Հարց է առաջացել, բա բժիշկն ո՞ւր է։ Ասել են՝ բժիշկ չկա։ Իմ տարեց բարեկամուհին ասել է՝ վատ եմ զգում։ Բուժքրոջ կողմից առաջարկվել է, եթե դուք ունեք բուժող բժիշկ կամ ծանոթ բժիշկ, զանգեք էդ ծանոթ բժշկին, ձեր վիճակը նկարագրեք, թող ինքը խորհուրդ տա, դուք էդ խորհուրդը փոխանցեք ինձ, հետո էդ բժշկի հեռախոսը փոխանցեք ինձ, որ ինքը ինձ ասի ինչ անեմ, ես էլ անեմ»,- պատմել է նա։

Հիվանդի հարազատները ստիպված զանգել են ծանոթ բժշկի, որպեսզի ուղղորդի շտապօգնության բուժքրոջը, թե ինչ անել։ Խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար լրատվամիջոցը կապ է հաստատել Վանաձոր ԲԿ-ի շտապ բուժօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանի հետ։ Դիտարկմանը՝ ի՞նչ է փոխվել առողջապահական ոլորտում, Սահակյանը նկատել է․ «Առողջապահական ոլորտում ոչինչ չի փոխվել, ինչպես նաև չի փոխվել այն, որ Վանաձորի շտապօգնությունը բժիշկների քրոնիկ սով ունի՝ պատկերավոր ասված։

Մենք 5 բրիգադ ունենք, 5-ն էլ պետք է լինեն բժշկով, բայց լինում է օր, որ ընդհանրապես ոչ մի բժիշկ չի լինում։ Կարող է լինի օր, որ լինի մեկ բժիշկ, երկու բժիշկ, հազվագյուտ դեպքում՝ չորս, հինգ բժիշկ։

Մեր հիմնական աշխատողները համատեղողներ են, այսինքն՝ բժիշկներ, որոնք այլ բուժհիմնարկներում աշխատում են, մեզ մոտ էլ գալիս են համատեղելու, ու իրենց աշխատանքը սկսվում է ժամը 6-ից, այսինքն՝ ամսվա մեծ մասը՝ մինչև ժամը 6-ը մենք ընդանրապես բժիշկ չունենք»,- ասել է նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին