Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայում հուսալի խաղաղություն հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքների առևտրի։ «Ուկրաինային անհրաժեշտ է իրական, արդար խաղաղություն, երաշխավորված պաշտպանություն՝ պատերազմից։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր դիրքերն ամուր են, երբ ժողովուրդն ու գործընկերները իսկապես միասնական են։ Սա հենց այն է, ինչի համար մենք աշխատում ենք»,- ասել է նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին