ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդներ վերցրել
12:42, 06.10.2024 | mamul.am
3111 | 0

Հոկտեմբերի 5-ի գիշերը Քահրամանմարաշում (Մարաշ) անհայտ կինը, որսորդական հրացանը ձեռքին, ներխուժել է ծննդատան։ Նա պատանդ է վերցրել հիվանդանոցի աշխատակիցներին և սպառնացել հիվանդներին։ Նա պահանջել է «կանգնեցնել» իր սիրտը։ Նաև ասել է, որ իր պայուսակում ռումբ կա։ Հաստատության անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել կնոջը։

Ոստիկանության բաժանմունքում պարզվել է, որ նա 45-ամյա Բիրգյուլն է։ Նա ասել է, որ չի ցանկացել վնասել որևէ մեկին։ Կինը խոսել է որդու կողմից բռնության ենթարկվելու մասին և նշել, որ այս կերպ որոշել էր ինքնասպան լինել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին