Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր քարոզում մասնավորապես ասել է․ «Ոմանք փորձում են խեղաթյուրել եկեղեցու առաքելությունը, եկեղեցին դարձնել սեփական թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել եկեղեցուն, այլ եկեղեցին ծառայեցնել իրենց հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված պատկերացումներում եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։ Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ»։ |
Բաժանորդագրվել լրահոսին