Հոկտեմբերի 6-ին Իսրայելի Բեեր Շեվա քաղաքի ավտոկայանում ահաբեկչություն է տեղի ունեցել, բեդվին տղամարդը հարձակվել է անցորդների վրա: Ըստ իսրայելական 12-րդ ալիքի, 29-ամյա Ահմադ Սաիդ Սուլեյման ալ-Ուքաբին Նեգևից է։ Նա Բեեր Շեվա է ժամանել ավտոբուսով։ Հարձակվողը զինված է եղել դանակով և հրազենով և սկսել է իր հարձակումը McDonald's ռեստորանի հարևանությամբ գտնվող ավտոբուսի կայարանի մուտքի մոտ։ Այնտեղ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա և վիրավորել երկու հոգու, այդ թվում՝ անվտանգության աշխատակցին։ Այնուհետև Նեաման սրճարանի մոտ գտնվող վայրում հրազենից կրակ է բացել և վիրավորել 3-4 հոգու։ Այնուհետև անցել է երրորդ կետ և այնտեղ վիրավորել է մոտ 20 տարեկան մի աղջկա՝ ՄԱԳԱՎ-ի զինծառայող։ Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում: |
Բաժանորդագրվել լրահոսին