Այսօր հրավիրված հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ բոլոր նախագահների ժամանակ էլ ինքը եղել է ընդդիմադիր դիրքերում, բայց «մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում»։ «Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները. ոչ մի թշնամական երկիր մեզ ո՛չ սպառնացել է, ո՛չ էլ` պարտադրել»,-ասաց նա։ |