«Ոստիկանապետը հոգեկան տվայտանքների մեջ է, քանի որ հենց ինքն է իր հացն արյունով վաստակում»- այսօր այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը` նկարագրելով հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները: Հիշեցնենք` «Հանրային հեռուստաընկերության» բակում Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը սադրել էր Բագրատ Սրբազանին` իր ոստիկաններին ասելով` ով որ ձեզ կասի, թե ձեր հացը արյունքով եք ուտում, գլուխը պատին կտա: Դրան հաջորդել էր վիճաբանություն Սրբազանի ու Ոստիկանապետի միջև: |
Բաժանորդագրվել լրահոսին