«Կարող են լինել տարբեր գաղափարներ, մարտավարության ընկալումների, զգացումների տարբերություններ, քննադատեք այդ բոլորը, բայց ոչ երբեք` վիրավորանք ու անարգանք տարածեք»,- անդրադառնալով Միքայել Աջապահյանի հայտարարություններին և դրանց վերաբերյալ հանրային արձագանքին, ասաց Բագրատ Սրբազանը: «Ինչով ենք մենք տարբերվելու այն ամբողջ ոհմակից, որ ամենավերջին զրպարտանքներով խոսում են ձեր հոգևորականների մասին: Որևէ կերպ չեմ մեկնաբանելու, խոսել ենք այդ մասին տարբեր առիթներով, ինչ-որ տեղ համաձայնել ենք, ինչ-որ տեղ` ոչ, բայց դա երբեք չի խանգարել ինչ-որ մի հոգևորականի` իր կարծիքն արտահայտելու: Մենք մի թիրախ ունենք, մեկ կետ ունենք, որի դեմ է պայքարում նաև Միքայել Սրբազանը: Մենք մեկ թիրախ ունենք` այս չարիքի իշխանությունը, որ բոլորիս հենց նույն ծուղակի ու թակարդի մեջ է դրել, մենք պետք է այդ թակարդները քանդենք, ոչ թե իրար քանդենք: Իրավունք չունենք իրար քանդելու այն մարդկանցով, ում հետ նույն պայքարի մեջ ենք»,- հավելեց նա: |