ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կենդանի շախմատ»` հսկա խաղատախտակի վրա
00:30, 07.10.2024 | mamul.am
4100 | 0

Խորհրդային երկրներում շախմատի հանրահռչակման շրջանականերում մեծ տարածում էր գտել կենդանի խաղաքարերով շախմատը, որը տեղի էր ունենում մեծածավալ տախտակի վրա, իսկ խաղաքարերի դերում հանդես էին գալիս մարդիկ և ձիեր: 1924 թ-ի հուլիսի 20-ին Լենինգրադի Պալատական հրապարակում տեղի ունեցած «կենդանի շախմատն» այս տեսակ ներկայացումների մեջ ամենաուշագրավն է: Խաղը տեղի է ունեցել Ռազմածովային նավատորմի ծառայողների (սև խաղաքարեր) և Կարմիր բանակի զինվորների միջև (սպիտակ խաղաքարեր): Պարտիան տևել է մոտ հինգ ժամ: Թե ինչ վերջնահաշվով է այն ավարտվել, մեզ հայտնի չէ: Կենդանի խաղաքարարերով պարտիան խաղում էին Իլյա Ռաբինովիչը և Պյոտր Ռոմանովսկին: Հայտնի է, որ «կենդանի շախմատ»-ներ կազմակերպվում էին ամեն տարի, որի նպատակն էր հանրահռչակել խաղը ԽՍՀՄ բոլոր երկրներում:

«Կենդանի շախմատ»` հսկա խաղատախտակի վրա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին