Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր»
Տեսանելի մասը․
ԱՂԲՅՈՒՐ 1.
Վարչապետի շնորհավորական ուղերձը (23.08.2024)
(…) ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են: Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է ( Զինված ուժերը ենթակա են Գերագույն խորհրդին...): Չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, (․․․) երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:
ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1749 որոշում (26.09.2024)
Հռչակագրի և 1995 թ․ Սահմ. տեքստերը, որոնք պարունակում են շարադրանքի մի շարք ակնհայտ տարբերություններ (․․․) Հռչակագրի 5-րդ կետում սահմանվում է, որ (...) Մինչդեռ 1995 թ. Սահմ. 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ Նախագահը «զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը», ... Թեպետ հետագայում՝ 2015 թ. փոփոխություններով ՀՀ անցավ խորհրդարանական կառավարման համակարգին, պաշտպանության և անվտանգության համակարգերի՝ գործադիր իշխանության ենթակայության կառուցակարգային սկզբունքը մնաց անփոփոխ՝ հակառակ Հռչակագրի 5-րդ կետի (ընդգծումը՝ Ա․Ղ․)։
ԱՂԲՅՈՒՐ 2.
Վարչապետի շնորհավորական ուղերձը (23.08.2024) –
Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:
ՍԴՈ-1749 որոշում
Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ:
ԱՂԲՅՈՒՐ 3.
Վարչապետի շնորհավորական ուղերձը (23.08.2023)
Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը (…)
ՍԴՈ-1749 որոշում
ԽՍՀՄ (...) իրավակարգի պայմաններում Հռչակագիրը, փաստացի ճեղքելով սովետական իրավական կայունության պատնեշը (...)»։