Երեկ՝ հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։ «Լուրը բոլորիս համար էր անսպասելի, որովհետև Վահեն երբեք վարքի շեղում չի ունեցել, խնդիրներ չի ունեցել, տարիքային անախորժություններ, խոսակցություններ տղաների հետ չի ունեցել»,- պատմել է դպրոցի տնօրենը։ Անժելա Աղայանի խոսքով, Վահեն ընտանիքի ավագ զավակն էր՝ երկվորյակ քույր ու եղբայր ունի։ |
Բաժանորդագրվել լրահոսին