«Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի 0 արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որտեղ բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և, խոսքը շարունակելով, նշեց, որ որոշ բնակիչներ հանդիմանում են և ձգձգում գործընթացը․ «Խոսքը 4-րդ ռիասկայնության շենքերի մասին է, որը՝ չգիտես երբ կփլվի, բայց որ կփլվի, դա վստահաբար է։ Սիրելի բնակիչներ, ովքեր հանդիմանում են այս գործընթացին, այս ձգձգումները և դատական պրոցեսները կարող են բերել նրան, որ Երևանի քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այս ծրագրից»։ |