ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են. բնակիչները հանդիմանում են առաջարկվող ծրագրին»․ Տիգրան Ավինյան
12:54, 07.10.2024 | mamul.am
1209 | 0

«Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի 0 արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որտեղ բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և, խոսքը շարունակելով, նշեց, որ որոշ բնակիչներ հանդիմանում են և ձգձգում գործընթացը․ «Խոսքը 4-րդ ռիասկայնության շենքերի մասին է, որը՝ չգիտես երբ կփլվի, բայց որ կփլվի, դա վստահաբար է։ Սիրելի բնակիչներ, ովքեր հանդիմանում են այս գործընթացին, այս ձգձգումները և դատական պրոցեսները կարող են բերել նրան, որ Երևանի քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այս ծրագրից»։

«4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են. բնակիչները հանդիմանում են առաջարկվող ծրագրին»․ Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին