ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ավելի փակ բանակ մենք չենք ունեցել, իսկ մահերը շարունակվում են». Ժաննա Ալեքսանյան
02:12, 08.10.2024 | mamul.am
1687 | 1

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեց տարի առաջ, այսպես կոչված հեղափոխությունից հետո, համոզված էի, որ նոր եկածները առաջին հերթին կբարեփոխեն բանակը, կփրկեն մարդկային կյանքեր, Զինվորի կյանքը։ Մնացած փոփոխություները կապում էի սրա հետ։ Եթե մարդկային կյանքը չես արժևորում, ուրեմն ուրիշ բան չես անի։ Սա շատ արագ հայտնի դարձավ, տեսանք, որ ոչ մարտական պայմաններում մահերը շարունակվում են և չկա արձագանքն իշխանության։ Ավելին, մահերի թիվն ավելին դարձավ, քան նախկինում էր։ Ոչ մի մտահոգություն, ոչ մի հրապարակային խոսք ոչ վարչապետի, ոչ էլ նրա նախարարի կողմից այս մասին չի հնչել։ Մենք տեսանք մեկ այլ բան՝ ինչպես են սույն պաշտոնյաները հրապարակայնորեն մեղադրում որդուն դեռ հողը չդրած զոհի ընտանիքին (ձնաբուքի դեպքը)։ Եվ հիմա մահերը շարունակվում են ու չկա մեկը, որ ասի՝ մի սպանեք։ Ավելի փակ բանակ մենք չենք ունեցել։ Բանակը փակել են ու բանալիները դրել գրպանները։ Ցավակցում ենք երեկ բանակի բարքերին զոհ դարձած զինծառայող Վահե Հարությունյանի ընտանիքին և հարազատներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր