ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
14:24, 07.10.2024 | mamul.am
4606 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր