ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Եթե ՀՀ-ն իրավական երկիր լիներ, դատախազը քննություն կնախաձեռներ»․ Ոսկան Սարգսյան
15:12, 07.10.2024 | mamul.am
1897 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Հայաստանն իրավական երկիր լիներ, գլխավոր դատախազը քննություն կնախաձեռներ
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, հայտարարեց․ «Ինչո՞ւ չեք ասում, որ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա իշխանությունը մեզ նվիրեց»։ Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարել է 2018-ին տեղի ունեցած սահմանադրական կարգի խախտման, պետական հեղաշրջման մասին, քանզի ՀՀ սահմանադրությունում փողոցում քայլողներին սկուտեղի վրա իշխանություն նվիրելու ընթացակարգ չկա։ Եթե Հայաստանն իրավական երկիր լինիեր, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քննություն կնախաձեռներ, թե ո՞ւմ պահանջով, ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա իշխանություն նվիրեց»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր