Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Ըստ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի, նախնական տեղեկություններով, պահեստային հատվածից է սկսվել հրդեհը, որը տարածվել է նաև խանութի տարածքում։ «Տուծաժներ չկան: Ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել: Հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո: Հրդեհն այս պահին 2500-3000 քմ տարածքի վրա է»,- նշել է Սարգսյանը: |