ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել»․ ՔՏՀԱ
16:06, 07.10.2024 | mamul.am
1339 | 0

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Ելենա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, ի պատասխան Ձեր հարցերի՝ կապված Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։
Հավելեմ, որ Տեսչական մարմնի կողմից 2023թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին